ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Պետական ռեկետ

Պետական ռեկետ
22.01.2025 | 14:40

Ցանկացած զարգացած երկիր քաղաքացուց հարկվող միջոցները համապատասխանեցնում է նրա եկամուտներին, ոչ թե ծախսերին: Հակառակը, ամրագրված ծախսերը ևս հաշվի են առնվում՝ քաղաքացուն հարկելիս, այն է՝ խոցելի խմբերը ստանում են արտոնություններ, ֆինանսական օգնություն, պարտադիր ծախսերի զեղչեր:

Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը: Նայում է ու տեսնում, որ իր տված աշխատավարձի և թոշակի համեմատ քաղաքացին գրեթե ՀՐԱՇԱԳՈՐԾ է, որ կարողանում է ապրել, դեռ մի բան էլ նորմալ ապրել, մտածում է. սպասեք՝ տեսնեմ, թե որտեղից սրան այս գումարները, որը ես չեմ վճարում իրեն, ընդունում է այնպիսի օրենքներ, որոնց համաձայն՝ քաղաքացին ստիպված է իր կողմնակի եկամուտն ու ֆինանսական օգնությունը ևս հայտարարագրել և տրամադրել պետությանը:

Սրա ֆոնին ծաղկում են գռզոների և քաղաքական օլիգարխների մենաշնորհները:

Հ.Գ. 1. Աննան մտածեց, որ միայն իր ռեկետը բավական չէ, պետական ռեկետն ավելի շահութաբեր է բոլոր առումներով. հայերը համ կընկղմվեն ֆինանսական և տնտեսական խնդիրների մեջ և հնարավորություն չեն ունենա ընդդիմանալ իրենց, համ էլ կարտագաղթեն՝ տեղ բացելով ադրբեջանա-թուրքական, պակտիստանա-հնդկական, քրդական և այլևայլ մահմեդականների դեմոգրաֆիկ ներխուժումների համար:

Հ.Գ. 2. Այս ամենի ֆոնին արգելափակվում է փաստաբանական անվճար ծառայությունը, և մի քանի անգամ բարձրանում է ծառայության հարկը: Անվճարունակ քաղաքացին նաև հնարավորություն չպիտի ունենա պաշտպանելու իր իրավունքները:

Սա է:

Օսմանյան կայսրությունը ՀՀ ղեկին է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4208

Մեկնաբանություններ